Ս. Հակոբյանը Ս. Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար դատապարտվեց 15 տարվա ազատազրկման. Pastinfo.am

15:28 • 09.12.13

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանին (Լեդի Հակոբի եղբորորդուն) դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։


Դատարանն այսպիսով, ապացուցված համարեց պատվեր տալու մեղադրանքը: Իսկ ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ պահելու մեղադրանքում ամբաստանյալն արդարացվեց:


Լուսանկարը՝  pastinfo.am-ի