Կյանքը շարունակվում է, անկախ նրանից` Դավութօղլուն կգա Հայաստան, թե՝ ոչ. Արարատ Զուրաբյան

14:57 • 10.12.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի սպասվելիք այցում վերակազմավորվող ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը արտառոց որևէ բան չի տեսնում:

 

«Նրա այցը որևէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Կյանքը շարունակվում է, անկախ նրանից Դավութօղլուն կգա՞ Հայաստան, թե՝ ոչ »,-ասաց նա` շարունակելով, թե բոլորովին վերջերս Դավութօղլուի արած հայտարարությունը գնահատում է ոչ օբյեկտիվ: Ավելին, ըստ նրա, Հայաստանը Թուրքիայից այլ մոտեցում չէր էլ կարող ակնկալել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, թե իրենք գնահատում են թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը, այդուհանդերձ, բարելավման հարատևության համար անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվեն, և դադարեցվի ադրբեջանական հողերի բռնազավթումը:

 

«Նման ոճի հայտարարություններ կարող են անել մարդիկ, որոնք իշխանության մեջ չեն: Ոչ մեկի համար էլ հաճելի չէ Դավութօղլուի հայտարարությունը, բայց ես կարծում եմ, որ չպետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց Արարատ Զուրաբյանը: