2013-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը հայեր են
2013 թվականի 10 ամիսներին Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստանից է եղել: 2012 թվականի համեմատ՝ հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 41 տոկոսով և կազմել 1.046.606, հայտնում է bizzone.info-ն։
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի 10 ամիսներին Վրաստան է այցելել 4.556.110 մարդ: Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ներկայացուցչի խոսքով՝ նրանք ակնկալում են զբոսաշրջիկների թվի 100 տոկոսանոց աճ:
Չնայած Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Վրաստանն ակնկալում է նաև ուկրաինացի զբոսաշրջիկների մեծ հոսք: Անցած տարվա համեմատ՝ 2013 թվականի առաջին 10 ամիսներին ուկրաինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 67 տոկոսով։










