Մահացել է «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության անդամ Արտաշես Բարսեղյանը
Սույն թ-ի դեկտեմբերի 9-ին կյանքից անժամանակ հեռացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության վարչության անդամ ընկ. Արտաշես (Արթուր) Բարսեղյանը: Այս մասին տեղեկացնում է «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության» կուսակցության լրատվական ծառայությունը։
ՍԴ.Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խորապես ցավում է ընկեր Բարսեղյանի մահվան կապակցությամբ և իր խորին ցավակցությունն հղում իր ընտանիքին, կուսակցական և մարտական ընկերներին:
Ընկեր Արտաշես Բարսեղյանը ծնվել էր 1966 թ-ի դեկտեմբերի 6-ին՝ Ք. Երևանում: Ավարտել է Գյումրու Պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև Տյումենի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել հատուկ նշանակության ջոկատի հիմնադիրը:
ՍԴ.Հնչակյան կուսակցության անդամ էր 2009 թ-ից:










