Վորոնեժում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ
ՌԴ Վորոնեժ քաղաքի սրճարաններից մեկում ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ ադրբեջանցի ներգաղթյալները միջամտել են երկու ռուս խմբերի վիճաբանությանը։ Երիտասարդների վեճն առաջացել է այն բանից հետո, երբ մատուցողուհին խնդրել է չծխել։
Վիճաբանությանը խառնվել են նաև Ադրբեջանի 5 քաղաքացիներ՝ կանգնելով վիճաբանող խմբերից մեկի կողքին։
Նրանք դուրս են եկել փողոց՝ հարաբերություններ պարզելու։ Վիճաբանության ընթացքում 20-32 տարեկան 6 տղամարդիկ վնասվածքներ են ստացել։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 19-ամյա ադրբեջանցին մահացել է հիվանդանոցում։ Վիրավորներից երկուսի՝ ադրբեջանցու և ռուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։
Ծեծկռտուքի 3 մասնակիցներ ձերբակալվել են։ Նրանցից մեկը 19-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողն է։










