Եվրոպան ցանկանում է համաձայնության գալ խնդրահարույց բանկերը փակելու հարցում
Եվրոպան ձգտում է մինչ տարեվերջ համաձայնության գալ անվճարունակ բանկերը փակելու հարցում՝ միասնական բանկային համակարգ ստեղծելու և խնդրահարույց վարկատուների հետ կապված իրավիճակը կարգավորելու հավակնոտ ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը:
Եվրամիության ֆինանսների նախարարները փորձում են համաձայնության գալ հաջորդ շաբաթ ԵՄ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ:
Բանկերը փակելու հարցով գործակալության և այդ աշխատանքը վճարելու համար հիմնադրամի ստեղծումը դաշինքի անդամ երկրների ինտեգրման խորացման ազդանշան է, սակայն դժվար հարցեր է առաջացնում՝ ով է որոշելու և ով է վճարելու:
Ֆինանսական շուկաներում երեք տարվա քաոսից հետո առավել համակարգված բանկային համակարգի ներդրումը Եվրամիության տարածքում դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման հետագա ճգնաժամերից պաշտպանվելու համար:










