Աշխարհի 81 երկրներից ավելի քան 500 գրողներ պահանջում են դադարեցնել համացանցային լրտեսումը
Աշխարհի 81 երկրներից ավելի քան 500 հեղինակներ նամակ են հղել ՄԱԿ-ին, որում պահանջում են երկրների կառավարություններից դադարեցնել համացանցային լրտեսումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Գրողները բողոքում են համացանցի միջոցով անձնական ոլորտ իշխանությունների ներխուժումից. «Մկնիկի մի քանի կտկտոցների օգնությամբ իշխանությունները կարող են հասանելիություն ստանալ ձեր բջջային սարքին, էլեկտրոնային փոստին, սոցիալական ցանցում ձեր հաշվին, ծանոթանալ որոնողական համակարգերի բովանդակությանը»:
Ներկայում նամակը ստորագրողների թվում են գրողներ Գյունտեր Գրասը, Թոմ Սթոփարդը, Արունդատի Ռոյը, Մարգարեթ Էթվուդը, երգչուհի Բյորկը, Նիք Քեյվը և այլք:










