Դրեզդենում պատրաստել են 4 տոննա կշռող տոնական կարկանդակ (լուսանկարներ, տեսանյութ)

13:34 • 10.12.13

Դրեզդենում իր աշխատանքն է սկսել Եվրոպայի ամենահին և հայտնի տոնավաճառներից մեկը՝ Շտրիցելմարկետը, գրում է Корреспондент-ը։

 

Շտրիցելմարկետն առաջին անգամ կազմակերպվել է Դրեզդենի հրապարակում դեռևս 15-րդ դարում։ Այսօր այն արդեն ամենահայտնի տոնավաճառներից է Եվրոպայում։ Նրան ճանաչում է բերել հսկայական տոնածառը, աշխարհում ամենամեծ տոնական փայտե բուրգը և ֆիրմային քաղցրավենիքը՝ դրեզդենյան շտոլենը։

 

Այս կարկանդակը պատրաստում են հատուկ բաղադրատոմսով։ Երեքուկես շաբաթվա ընթացքում կարկանդակը պատրաստում են 60 խոհարարներ։ Պահանջվել է ավելի քան 1 տոննա ալյուր, մոտ 340 կգ շաքար, 1.5 ցենտներ կիտրոնի և նարնջի կեղև, ավելի քան 200 մլն չիր և առնվազն 120 լ ճամայկյան ռոմ։

 

Արդյունքում, այս տարի դրեզդենյան խոհարարները գերազանցել են իրենք իրենց։ Տոնական կարկանդակը կշռում է 4 տոննա 246 կգ։ Դա կես ցենտներով ավելի է նախորդ ռեկորդից։