ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես օգնել Ուկրաինային և բանակցել Ռուսաստանի հետ

20:27 • 10.12.13

Եվրոպական միությունը պատրաստ է ֆինանսապես օգնել Ուկրաինային Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ եվրոպական hարևանության  քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է բանակցություններ վարել ՌԴ-ի հետ:


Եվրախորհրդարանում Ֆյուլեն նշել է, որ եվրոպական ինտեգրացիայի զանգվածային պաշտպանությունը ուկրաինական ժողովրդի կողմից «հիմքեր է տալիս ենթադրելու, որ բնակչության մեծ մասը կատարել է իր ընտրությունը, թե Ուկրաինան դեպի ուր պետք է գնա»:


Ըստ Ֆյուլեի՝ ուկրաինացիները չեն փնտրում Եվրոպական միության փոխհատուցումը, այլ պարզապես՝ ցանկանում են ապրել եվրոպական արժեքներով: