Թշնամու գլխից մինչև ոտքի գնդակ. Այսօր ֆուտբոլի համաշխարհային oրն է

13:54 • 10.12.13

Այսօր, դեկտեմբերի 10-ին, ոչ պաշտոնապես, բայց ավանդաբար նշվում է Ֆուտբոլի համաշխարհային Օրը (World Football Day): Այդպիսով, միջազգային հանրությունն արժանին է մատուցում այս մարզաձևին, որ բազմամիլիոն մարզասերների համար խաղ չէ միայն, այլ կենսակերպ:


Ներկայումս «միլիոնների խաղի» համարում ունեցող ֆուտբոլ, ժամանակին, շուրջ 2500 տարի առաջ, խաղացել են Հին Հունաստանում և Հռոմում: Հունաստանում, այն անվանվել է «պայքար գնդակի համար», որից կարելի է ենթադրել, որ այդ խաղի ընթացքում կիրառվել են նաև մարտարվեստին բնորոշ հնարքներ:


Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումը՝ որպես «ոտքերով խաղի» (football` անգլերեն foot-ոտք և ball-գնդակ բառերի համադրությամբ-խմբ.) պատմաբանները հայտնաբերել են չինական սկզբնաղբյուրներում, որոնք թվագրված են մ.թ.ա երկրորդ հազարամյակով: Այն, սկզբնապես, կոչվում էր Ցու Չյու, ինչը նշանակում է «հրիր գնդակով»: Ֆուտբոլ խաղալու շնորհիվ չինացի մարտիկները պահպանում էին իրենց ֆիզիկական մարզավիճակը:


Այդուհանդերձ, երբ է ստեղծվել բոլոր ժամանակների ամենազանգվածային խաղը, ոչ ոք հիմնապես չի կարող պնդել: Որոշ գիտնականներ այն համոզմանն են, թե ֆուտբոլի նախատիպը եղել է VIII դարում Անգլիայում ապրող սաքսոնացիների վայրի խաղը: Մարտադաշտում, ճակատամարտից հետո, նրանք ոտքի տակ են գցել ու վայրենաբար տշմշել թշնամու կտրված գլուխները:


Ֆուտբոլի նախապատմության մասին քիչ բան է հայտնի և գիտականորեն ապացուցված, տեղեկություն կա միայն, որ այդ խաղում եղել են դարպասներ և դարպասապահներ, ինչպես նաև այն, որ ֆուտբոլը սկզբնական շրջանում ծառայել է զինվորների ֆիզիկական պատշաճ վիճակի ապահովմանը, իսկ խաղի գոյությունը հաշվվում է շուրջ երեք հազարամյակով:

Ուշագրավ է նաև, որ առաջին անգամ ցանցերով դարպասներ օգտագործվել են 1891 թվականին՝ Անգլիայի Հյուսիսային և Հարավային երկրամասերի հավաքականների միջև մրցավեճի ժամանակ: Ֆուտ