Գվատեմալայում նշել են սատանային այրելու տոնը (տեսանյութ)

10:46 • 10.12.13

Գվատեմալայի բնակիչները նշել են սատանային այրելու տոնը, գրում է Корреспондент-ը։

 

Այդ օրը երկրի բնակիչներն այրում են սատանայի կերպարով խրտվիլակներ, ինչպես նաև տարվա ընթացքում կուտակված անպիտան իրերը։ Նրանք կարծում են, որ սատանան տան ցանկացած անկյունում է, թաքնվում է կահույքի ետևում, մահճակալի տակ կամ աղբակույտի մեջ։

 

Այդպիսով՝ այրելով անպիտան իրերը, նրանք մաքրում են իրենց բնակարանը չարից։

 

Սատանաների այրումը դիտելու են գալիս շատ զբոսաշրջիկներ։