Բոգոտայի քաղաքապետը հեռացվել է պաշտոնից՝ քաղաքի աղբի պատճառով
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետին հեռացրել են պաշտոնից՝ քաղաքի աղբի պատճառով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Գուստավո Պետրոյին ոչ միայն հեռացրել են, այլև արգելել 15 տարի որևէ պետական պաշտոն զբաղեցնել: Պատճառը չհավաքված աղբն է Բոգոտայի փողոցներում:
Հեռացման մասին հայտարարել է Կոլումբիայի գլխավոր դատախազը: Պետրոն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2012-ի հունվարից:
Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ քաղաքապետը որոշել է մասնավոր հիմնարկներից աղբահանության գործը փոխանցել մունիցիպալ ծառայությանը:
7 մլն բնակչություն ունեցող Բոգոտայի փողոցներից ամեն օր 7 հազար տոննա աղբ է հավաքվում:










