Մեր երկրում իրավունքները ոտնահարող մի հիմնարկ կա՝ Բաղրամյան 26-ը. Արամ Մանուկյան (տարբերակ 4)
Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է
16.17
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթը ավարտվեց Ազատության հրապարակում: Այստեղ հավաքվածների առջև ելույթ ունեցան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ մարդու իրավունքներն ամենաբարձր արժեքն են և իրենք այսօր փորձում են պաշտպանել բոլորի իրավունքները՝ քաղաքական ուժերի, բոլոր փոքրամասնությունների, բոլոր խմբերի:
«Այստեղ մեզ միացել են տաքսիստները, օդաչուները, պարտադիր թոշակայինի ժողովուրդը, բոլոր ազատամարտիկները, զոհվածների ծնողների ներկայացուցիչներ: Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարված են, հավաքվելու են այնքան, մինչև այս իշխանությունները այստեղից հեռանան: Մեր երկրում իրավունքները ոտնահարող մի հիմնարկ կա՝ Բաղրամյան 26-ի հիմնարկը: Իշխանությունը պարտավոր է պահպանել այն կոնվենցիաները, որ ընդունել է մարդու իրավունքների հետ կապված»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ իշխանությունից ազատվելու մի տարբերակ կա. «Բոլորս հավաքվելու ենք և այն մարդուն, ով ոտնահարում է երկրի քաղաքացու իրավունքը, ասենք քո երկիրը չի սա, դուրս արի գնա, սա նրանց երկիրն է, որոնք պայքարում ենք իրենց ու այլոց իրավունքների համար: Եկեք բոլորս տեր կանգնենք մեր երկրին»,-ասաց նա:
Լևոն Զուրաբյանն էլ իր հերթին նշեց, որ զարմացած է այն մարդկանց թվով, որոնք ,մասնակցում են երթին: Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ թիվը իրենց համար զարմանալի չէ, պարզապես բոլոր նրանց, ովքեր փորձում են հավատացնել, որ Հայաստանում այլևս չկա պայքարող ուժ, իրենք կարողացան ջախջախել:
«Մարդանց մեջ փորձում են սերմանել այն միտքը, որ դիմադրության շարժումը մաշված է, վերացած է, բայց մենք երթով ջախջախեցինք բոլորի ջանքերը: Սա ճանապարհ է բացում մեր հետագա գործողությունների համար»,-ասաց նա և հաջողություն մաղթեց բոլորին:
15.00
Կպայքարենք այնքան, մինչև այս իշխանությունները հեռանան. Արամ Մանուկյան
Ցուցարարներն անցան Նալբանդյան, Թումանյան փողոցներով և վերադարձան Ազատության հրապարակ, որտեղից մեկնարկել էր երթը։
Այս պահին ելույթ է ունենում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Պայքարելու ենք այնքան, մինչև այս իշխանությունները հեռանան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները պետք է կատարեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները։
14.41
Կառավարության շենքի դիմաց ցուցարարները դանդաղեցրի երիթ ընթացքը և նրանց մի մասը միջնամատ պարզեց շենքի ուղղությամբ, մյուս մասը բութ մատերն իջեցրեց ներքև ու բոլորով սկսեցին սուլել:
Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի մոտ Վլադիմիր Կարապետյանը երթի մասնակիցների անունից նամակ հանձնեց միջազգային կառույցին:
Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ամեն տարի այս՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթը, որին համաձայն նախապես հայտարարվածի՝ միացել են նաև ազատամարտիկներ:
ՀԱԿ անդամներից Ազատության հրապարակում են ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և այլք:
Նշենք, որ զուգահեռաբար Մարդու իրավունքների հռչակագրի ընդունման կապակցությամբ մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ առանձին և միայնակ բողոքի ակցիա է անում ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Լևոն Զուրաբյանը հրապարակի հարթակից կարճատև ելույթ ունենալով՝ նշելով, որ Հայաստանում Մարդու իրավունքները շարունակում են սիստեմատիկորեն ոտնահարվել: Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները առաջին հերթին զրկված են իշխանություն ընտրելու իրավունքից:
Այնուհետև նա անդրադարձավ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին: «Արյան մեջ ճնշեցին, ժողովրդի ցասումը, մինչ օրս բացահայտված չէ հանցագործությունը և որևէ մեկը չի պատժվել»,-հայտարարեց ընդդիմադիր գործիչը և նկատեց, որ դարձել ենք Արևելյան և այդ երկրների թվում՝ ամենամոնոպոլիզացված երկիր:
«Սերժի ռեժիմը շարունակում է գրաքննել հեռուստաընկերությունները, ոտնահարել ազատ խոսքի իրավունքը: Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին պայքարել իրենց հիմնարար իրավունքների և իրենց իշխանությունը Հայաստանում հաստատելու համար»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
«Հայ ազգային կոնգրեսի» երիտասարդների թմբուկների ներքո «Ա-զատ, ան-կախ, Հա-յա-ստան» վանկարկելով ցուցարարները շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ իրենց նամակը կհանձնեն միջազգային կառույցին:
Ցուցարարները եկել են «Ո՞ւր են մարտի մեկի մարդասպանները», «Ոչ բռնապետությանը», «Ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմին», «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը»:
Սրանից հետո նրանք վերադառնալու են Ազատության հրապարակ:
Տեսագրությունը՝ «Ազատություն TV»-ի










