Հնդկաստանում յոգայի ուսուցիչը զբոսաշրջուհու է բռնաբարել

20:45 • 10.12.13

Հնդկական ոստիկանությունը զբոսաշրջուհուն բռնաբարելու մեղադրանքով ձերբակալել է յոգայի ուսուցչի: 37-ամյա Քրիշնա Շարման ձերբակալվել է Գոա նահանգի օդանավակայանում: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ The Hindustan Times-ին հղումով, նա Մանդրեմ գյուղում բռնաբարել է Հոլանդիայից եկած 33-ամյա զբոսաշրջուհուն:


Զբոսաշրջուհին ոստիկանությանը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին Շարմային տեսել է Ադջունա լողափում տեղի ունեցած երեկույթներից մեկի ժամանակ: Նա առաջարկել է իրեն՝ մեքենայով տուն տանել, իսկ աղջիկը համաձայնվել է: Երբ նրանք տուն են հասել, տղան հարձակվել է իր վրա և բռնաբարել: The Times of India-ն նշում է, որ տուժածը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, ինչից օգտվել է նաև՝ կասկածյալը:


Ըստ ոստիկանության տվյալների՝ տղամարդը յոգա էր դասավանդում զբոսաշրջիկներին, իսկ տուժածը հոկտեմբերից հաճախում էր նրա խումբ: