Իրանը և ՀԱՄԱՍ-ը վերսկսել են համագործակցությունը
«ՀԱՄԱՍ» պաղեստինյան արմատական շարժումը վերականգնել է կապը Իրանի հետ: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Al Arabiya-ին հղումով:
Հաղորդվում է, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել իրենց դիրքորոշումները Սիրիայի հարցով, ինչը նախկինում պատճառ էր հանդիսացել բոլոր հարաբերությունների դադարեցման համար:
Բացի այդ՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները խոստացել են չմիջամտել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:










