Իսրայելը կրկին թույլատրել է շինանյութերի ներկրումը Գազայի հատված
Իսրայելը կրկին թույլատրել է շինանյութերի ներմուծումը Գազայի հատված քաղաքացիական օբյեկտների կառուցման համար՝ դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի տներ:
Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հրեական պետական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության ներկայացուցիչը:
Շինարարական նյութերով առաջին բեռնատարները Գազայի հատված կհասնեն արդեն այսօր: Դա կհանգեցնի Գազայի հատվածում 60 հազար աշխատատեղերի ստեղծման, նշում են վերլուծաբանները:
Հիշեցնենք, որ շինանյութերի ներկրման արգելքը սահմանվել էր 2007-ին, երբ Գազայում իշխանության էր եկել ՀԱՄԱՍ արմատական շարժումը:










