ՄԻՊ գրասենյակի համար այսօր լռության օր է
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու պաշտպանի համար այսօր լռության օր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանը:
«Քանի որ ողջ տարին խոսում ենք մարդու իրավունքների մասին, այսօր կլռենք»,- նկատեց Նաիրա Կարմիրշալյանը՝ ի պատասխան այսօր ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքի:
Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, որ կարելի է ստացված համարել Կարեն Անդրեասյանի կողմից Հայաստանի դատական ատյաններում գործող կաշառքների սակագների՝ PR կամ շոու մասը, իսկ իրավական մասը նա անվանել էր սիրողական և անգամ՝ դատարաններում կաշառքը գովազդելուն միտված:










