Լևոն Զուրաբյանը մամուլից տեղեկացել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի մասին և հատուկ ասելիք չունի

17:10 • 10.12.13

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի մասին առանձնապես տեղեկություն չունի, բայց ինչ-որ բան կարդացել է թերթերում:


Այսօր լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ ինքը որևէ հատուկ ասելիք չունի այդ կապակցությամբ:


«Երեկվա իրենց ասուլիսին չեմ հետևել, մենք նախապատրաստվում էինք երթին: Որևէ ասելիք չունեմ այդ առիթով»,-ասաց նա:


Tert.am-ի հարցին, թե ամեն դեպքում համագործակցություն հնարավո՞ր է ստեղծվող նոր քաղաքական ուժի հետ, Լևոն Զուրաբյանը կրկնեց, որ ասելիք չունի։