Սոցիոլոգները Մայդանի պատճառով Ուկրաինայի «պառակտում» են արձանագրել
«Եվրամայդանն» Ուկրաինայում հասարակական կարծիքը բաժանել է մոտավորապես երկու հավասար մասի, գրում է lenta.ru-ն: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Research & Branding Group ընկերությունը:
Հարցումներին մասնակցած ուկրաինացիների 49 տոկոսն իրեն «Եվրամայդանի» կողմնակից է անվանել, իսկ 45 տոկոսը՝ հակառակորդ: Հարցմանը մասնակցածների մնացած մի քանի տոկոսները տվյալ հարցով չեն ունեցել որոշակի կարծիք:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, բողոքի ակցիաներին ամենաշատը սատարում են Ուկրաինայի արևմտյան (84 տոկոս) և կենտրոնական հատվածի (66 տոկոս) բնակիչները: «Եվրամայդանի» հակառակորդներն ամենաշատն արևելյան (81տոկոս) և հարավային (66 տոկոս) հատվածի բնակիչների թվում են:










