Գիտնականները պարզել են ամերիկյան խորհրդավոր բլուրների առաջացման պատճառները
Գիտնականների նոր ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է՝ բացահայտվի ԱՄՆ-ի Mima Prairie կոչվող բլրապատ մարգագետնի ծագման պատճառները:
Ինչպես ներկայացնում է Russia Today–ը՝ Live Science-ին հղումով, փոքրիկ բլուրներով պատված հսկա կանաչ մարգագետինը հայտնաբերվել է Վաշինգտոնում՝ 1841-ին: Միլիոնավոր բլուրներով պատված այս տարածությունը հազարավոր տարիների պատմություն ունի: Դարերի ընթացքում գիտնականները կարծել են, որ այն բնիկ ամերիկացիների հնագույն գերեզմանոց է եղել, սակայն այնտեղ կմախքի կամ գերեզմանի մնացորդներ չեն հայտնաբերվել:
Նոր ուսումնասիրությունների համաձայն՝ այս բլուրները, հավանաբար, առաջացրել են պարկավոր առնետները, որոնք բույներ են փոխել իրենց համար՝ ձևավորելով խորհրդավոր բլուրները:










