Թաիլանդի վարչապետը հրաժարվել է լքել պաշտոնը
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը հրաժարվել է դրականորեն արձագանքել իր հրաժարականի պահանջներին, հայտնում է BBC-ն:
Նրանից, մասնավորապես, պահանջում են պաշտոնն ազատել նախքան փետրվարի խորհրդարանական ընտրությունները. նախօրեին նա հայտնել էր, որ կցրի խորհրդարանի ստորին պալատը:
Չինավատն այս պաշտոնը զբաղեցնում է 2011-ից, սակայն ընդդիմադիրները կարծում են, որ իրականում երկիրը ղեկավարում է նախկին վարչապետը` նրա եղբայրը, որին արտաքսել էին:
Իրենց հերթին ընդդիմադիրները հայտնել են, որ չեն դադարեցնի ցույցերը, սակայն ցուցարարների թիվը զգալիորեն նվազել է երեքշաբթի օրվա դրությամբ:










