Իրկուտսկի շրջանի բնակիչը մահացել է՝ նոթբուքի հետ լոգանք ընդունելիս

08:58 • 10.12.13

ՌԴ Իրկուտսկի շրջանի ոստիկանությունը քննում է դժբախտ պատահարը, որը տեղի է ունեցել դյուրակիր համակարգչի տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու պատճառով, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

26-ամյա երիտասարդի մահվան լուրը ոստիկանությունը ստացել է երեկ երեկոյան։

 

Օպերատիվ - քննչական խումբը պարզել է, որ տանը տղամարդու դիակ կա։ Պարզվել է, որ մահացածն աշխատում է դուռ արտադրող ընկերությունում։

 

Ենթադրվում է, որ լոգանք ընդունելիս տղամարդը ջուրն է գցել էլեկտրական ցանցին միացած դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով մահացու էլեկտրահարվել է։

 

Դեպքի բոլոր մանրամասները ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։