ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը խցանման մեջ է հայտնվել Մանդելայի հոգեհանգստի ճանապարհին

12:07 • 10.12.13

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին մեկնած ԱՄՆ նախագահի ավտոշարասյունը Յոհանեսբուրգ տանող մայրուղում հայտնվել է խցանման մեջ։ Այս մասին Twitter-ում գրել է France-Presse-ի թղթակից Յոհանես Մայբուրգը, գրում է ria.ru-ն:

 

«Նախագահ Օբաման ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն, սակայն «պիկ» ժամի և անձրևի պատճառով խցանման մեջ հայտնվել Յոհանեսբուրգ տանող մայրուղում»,- գրել է նա Twitter-ում:

 

Յոհանեսբուրգում սգո արարողությանը մասնակցելու են 91 համաշխարհային առաջնորդներ և պետությունների 10 նախկին նախագահներ: