Օբաման ժամանել է Մանդելայի հոգեհանգստին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու պաշտամունքային առաջնորդ և Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելային, հայտնում է Associated Press-ը:
Հայտնի է, որ երեքշաբթի հոգեհանգստի արարողությանն Օբաման հանդես կգա 20 րոպեանոց ելույթով. նա կներկայացնի Մանդելայի ազդեցությունը ՀԱՀ-ի և անձամբ իր վրա:
Ակնկալվում է, որ Յոհանեսբուրգի խաղադաշտում, որտեղ տեղի է ունենալու հոգեհանգիստը, ներկա կլինեն տասնյակ հազարավոր տեղացիներ և տասնյակ բարձրաստիճան արտասահմանցի պաշտոնյաներ:
Օբամայից ու նրա կնոջից բացի, Յոհանեսբուրգի մերձակա ռազմակայան են ժամանել նաև նախկին նախագահ Բուշ-կրտսերն ու իր կինը:
Մանդելային հրաժեշտի արարողությունը կտևի 4 օր:










