Կանադան հավակնում է Հյուսիսային բևեռին
Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը երկուշաբթի հայտարարել է, որ երկրի կառավարությունը ՄԱԿ-ին նախնական հայտ է ներկայացրել և մտադիր է ավելի ուշ հավելյալ տեղեկություններ ներկայացնել Հյուսիսային բևեռի համար պահանջներ ներկայացնելու մասին, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Toronteo Star-ին:
Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ի հանձնաժողովին հայտը տրվել է դեռևս անցած շաբաթ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 7-ին էր:
Արդեն ներկայացված փաստաթղթերում Կանադան հայտարարում է 1,2 միլիոն քառակուսի կիլոմետր տրամագծով տարածքի համար պահանջների մասին:










