Արգենտինայում ոստիկանների գործադուլի ժամանակ 5 մարդ է մահացել
Արգենտինայում ոստիկանների գործադուլի ժամանակ հինգ մարդ է մահացել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով USA Today-ին:
Արգենտինայի 23 շրջաններից 19-ում ընթանում է ոստիկանության զանգվածային գործադուլ, ինչի պատճառով շատ քաղաքներում սկսվել են ավազակային հարձակումներ:
Կառավարությունը գործադուլն անվանել է «պետական դավաճանություն»:
Կողոպուտների և կռիվների ժամանակ ոստիկանության աշխատակիցների բացակայության պատճառով վիրավորվել են տասնյակ մարդիկ:










