Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռները Սիրիա կհասցնեն 44 տոննա հումանիտար օգնություն
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը Սիրիա է ուղարկել հումանիտար օգնություն, այդ թվում՝ կահույք, վրաններ և դեղորայք, հայտնում է rosbalt.ru-ն։
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսը նշել է, որ մերձմոսկովյան «Ռամենսկոյե» օդանավակայանից Լաթաքիա է ուղևորվել նախարարության 2 ինքնաթիռ՝ Իլ-76 և Իլ-62։
Դրանք կհասցնեն կահույք, վրաններ, մահճակալներ, վերմակներ, սպասք, ինչպես նաև պահածոներ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։ Հումանիտար օգնությունը կշռում է 44 տոննա։










