Իտալացին հրաշքով փրկել է 3-րդ հարկի պատուհանից ընկած երեխային

18:19 • 10.12.13

Իտալական Կոմո քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. պատահական անցորդը հրաշքով բռնել է շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնող երեխային։

 

Ինչպես հայտնում է Euromag-ը, ականատեսները պատմել են, որ մի քանի րոպե շարունակ հետևել են, թե ինչպես է փոքրիկ երեխան շարժվում պատուհանագոգին։ Նրանք անմիջապես շտապօգնություն ու փրկարար ծառայություն են ահազանգել՝ այդ ընթացքում փորձելով փոքրիկին հասկացնել, որպեսզի նա չշարժվի։ Սակայն անցորդներից մեկն անմիջապես կողմնորոշվել է ու կանգնել պատուհանի տակ, որպեսզի երեխայի վայր ընկնելու դեպքում բռնի նրան։

 

Մի քանի վայրկյան անց երեխան կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ուղիղ իր փրկչի գիրկը։ Այնուհետ նրանց 2-ին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի բժիշկները համոզվեն, որ ամեն ինչ կարգին է։

 

Հետագայում պարզվել է, որ 3 տարեկան Ռայանը, ով ներգաղթյալ զույգի երեխա է, արթնացել է այն ժամանակ, երբ հայրը գնացել է աշխատանքի, իսկ մայրն էլ՝ հարևանի տուն։