Կոմիտաս 4 հասցեում կասկածելի ճամպրուկ է հայտնվել. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

15:42 • 10.12.13

Դեկտեմբերի 10-ին` ժամը 15:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 4 hասցեի մոտակայքում առկա է կասկածելի ճամպրուկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: