Ուկրաինայում գիշերային բախումների հետևանքով տուժածներ են գրանցվել երկու կողմերում

09:14 • 10.12.13

Ուկրաինայի «Ազատություն» ազգայնական միության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ ընդդիմադիրների բլոկպոստերն ապամոնտաժելու գործողության ընթացքում՝ նախագահական նստավայրի մոտ, ակտիվիստներ են տուժել, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Ես այժմ չեմ կարող ճշգրիտ թիվ ասել, սակայն կա առնվազն 10 տուժած»,-ասել է նա Անկախության հրապարակի բեմից։

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, «Ազատության» առաջնորդը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին, որ նրանք պաշտպանել են բլոկպոստը։

 

«Նրանք մեզ հետ են մղել, ոչինչ, մենք վաղը դարձյալ կգանք։ Որքան շատ ուժ նրանք գործադրեն, այդքան ավելին կլինի ժողովրդի դիմակայությունը»,-ընդգծել է Տյագնիբոկը։

 

Գիշերը հատուկ ստորաբաժանման մարտիկներն ու ոստիկանությունը ոչնչացրել են ցուցարարների վրանային ճամբարը։

Նշվում է, որ բախման ընթացքում տուժել են նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։