ԱՄՆ-ն և Կանադան համատեղ լրտեսել են 20 երկրների

23:28 • 10.12.13

ԱՄՆ-ն և Կանադան, միմյանց տեղեկացնելով, լրտեսել են 20 երկրների: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով CBC News-ին:


Հեռուստաընկերության աշխատակիցներն այս մասին իմացել են փաստաթղթերից, որոնք նրանք ստացել էին ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից:


Հաղորդվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը համագործակցում է Կոմունիկացիաների անվտանգության կենտրոնի հետ: