Էշթոնը մտահոգված է Ուկրաինայում տիրող իրավիճակով

11:12 • 10.12.13

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է dw.de-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

«Ես անհանգստությամբ եմ ընդունել ոստիկանության կողմից ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության շտաբի վրա հարձակվելու մասին տեղեկությունները»,- այսօր հայտարարել է Էշթոնը:

 

ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը Կիև է ժամանել ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղիներ փնտրելու գործընթացին մասնակցելու համար:

 

Ինչպես հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ժամանակ Քեթրին Էշթոնը մտադիր է հանդիպել առաջատար քաղաքական գործիչների, ընդդիմության առաջնորդների և հասարակության ներկայացուցիչների հետ, նշում է dpa գործակալությունը: Մասնավորապես, նախատեսված են հանդիպումներ նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վիտալի Կլիչկոյի հետ: