Ցուցարարների դեմ բռնություն կիրառած ուժայինները կազատվեն աշխատանքից. Յանուկովիչ
Ուկրաինայի ուժայինները, որոնք մասնակցել են Կիևում ցուցարարներին ծեծի ենթարկելուն, ազատվելու են աշխատանքից՝ մինչև գործի վերջնական քննության ավարտը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Յանուկովիչը նաև խոստացել է ազատ արձակել դեկտեմբերի 1-ի իրադարձություններից հետո նախագահական նստավայրի մոտ ձերբակալվածներին։
Պատմելով Յանուկովիչի հետ իր հանդիպման մասին՝ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կրավչուկը նշել է, որ նախագահը խոստացել է լուծել ձերբակալվածների խնդիրը։
«Օգտագործելով իր լիազորությունները, սակայն չխառնվելով դատարանների գործառույթին, խոստացավ լուծել խնդիրը»,-ասել է Կրավչուկը։










