Էշթոնը հանդիպել է Ուկրաինայի 3 նախկին նախագահների հետ

17:37 • 11.12.13

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հանդիպում է անցկացնում Ուկրաինայի 3 նախկին նախագահների՝ Լեոնիդ Կրավչուկի, Լեոնիդ Կուչմայի և Վիկտոր Յուշչենկոյի հետ՝ երկրում ճգնաժամային իրավիճակի քաղաքական լուծման նպատակով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին։

 

«Էշթոնը հանդիպում է Ուկրաինայի 3 նախկին նախագահների հետ»,- գրել է Կոսյանչիչը Twitter-ում։


Նախօրեին Էշթոնը 3-ժամյա հանդիպում էր անցկացրել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։