Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որքան գումար է անհրաժեշտ Եվրամիությունից

12:46 • 11.12.13

Ուկրաինան Եվրամիությունից 20 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն է խնդրում: Այս մասին, Коммерсантъ-ի փոխանցմամբ, բարձրաձայնել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

 

«Ուկրաինային 20 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է հարկավոր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում վնասների փոխհատուցման համար»,-ասել է նա։

 

Միևնույն ժամանակ, սոցվճարումների պարտքերի ամբողջական մարումն Ուկրաինայում հետաձգվել է մինչև տարեվերջ՝ Կիևում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

 

Ի դեպ, նույն պաշտոնյան առաջարկել է, որ Մայդանի դեպքերի քննությունը եռակողմ ձևաչափով անցկացվի:

 

Իսկ մեկ այլ երկիր` Կանադան, մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահի դեմ` «Եվրամայդանի» նոր զարգացումներին կոշտ արձագանքելու համար. ըստ որոշ տվյալների` այսօր արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարների դեմ: