Կլիչկոն ցուցարարների հետ ետ է մղել «Բերկուտի» հատուկջոկատայիններին (տեսանյութ)
Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն եվրաինտեգրմանը կողմ ցուցարարների հետ բարիկադներից հետ է մղել «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկներին, տեղեկացնում է Взгляд-ը։
Հատուկջոկատայինները փորձել են ուժով ճեղքել ցուցարարների շարքերը, սակայն վերջիններս հետ են մղել նրանց։ Երբ «բերկուտականները» շրջափակման մեջ են հայտնվել, ցուցարարները «կենդանի միջանցք» են կազմել և նրանց հնարավորություն են տվել դուրս գալ։
Առայժմ իրավապահները դադարեցրել են հրապարակ մտնելու փորձը։
ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է արել չտրվել սադրանքներին, քանի որ ոստիկանության դեմ անօրինական գործողությունները կհամարվեն զանգվածային անկարգությունների կազմակերպում։
ՆԳՆ-ն նաև կոչ է արել չհավատալ քաղաքական գործիչների սադրանքներին, որոնք տեղեկություններ են տարածում ծեծի մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունների արձագանքը Կիևի բողոքի զանգվածային ցույցերին։










