«Բերկուտը» հեռացել է Անկախության մայդանից
Ուկրաինայի «Բերկուտ» հատուկ ջոկատի մարտիկները սկսել են լքել Անկախության մայդանը, գրում է lenta.ru-ն: Նրանք ավտոբուսներ են նստում՝ հրապարակում հավաքված ցուցարարների հավանության բացականչությունների ներքո:
Ինչպես հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները, այժմ Մայդանում է մոտ 25 հազար մարդ:
Միևնույն ժամանակ, ներքին զորքերի զինվորները լքել են Կրեշատիկում իրենց դիրքերը և շարժվել Պուշկինսկայա փողոցի ուղղությամբ: Այնտեղ գտնվող ցուցարարները սկսել են վերականգնել բարիկադները, որոնք քանդվել էին գիշերվա ընթացքում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ Անկախության մայդանում ցուցարարներին բռնի ուժով չեն ցրի: Նա ընդգծել է, որ իշխանությունները հարգում են խաղաղ բողոքի՝ ուկրաինացիների իրավունքը:










