Երևանում վաղը կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29- րդ նստաշրջանը
Երևանում դեկտեմբերի 12-ին տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների (ՍԾՏՀ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:
Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մամլո ասուլիս:
Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:










