89-ամյա Ջորջ Բուշ ավագը գրանցվել է Twitter-ում
ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագն իր էջն է բացել Twitter ծառայությունում: Ընդ որում` ավելի վաղ, քան իր որդին, հայտնում է Lenta.ru-ն:
Նա իր առաջին հաղորդագրությունը տարածել է դեկտեմբերի11-ին` ափսոսանք հայտնելով, որ ինքն ու կինը` Բարբարան, չեն կարողացել ներկա գտնվել Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողությանը:
Նա նշել է, որ իրենք, սակայն, աղոթում են: Մի քանի ժամում Բուշ ավագի էջին բաժանորդագրվել է 40 հազար մարդ:
89-ամյա Բուշն ԱՄՆ-ի արդեն 3-րդ նախագահն է, ով գրանցվել է Twitter-ում: Նրա որդին գրանցված է Instagram ֆոտոկայքում:
Twitter-ը գործում է 2006-ից, այնտեղ ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Բարաք Օբաման է` 33 մլն բաժանորդագրված օգտատերերով:










