Հնդկաստանում Christie’s-ի առաջին աճուրդը կանցկացվի
Հնդկաստանում դեկտեմբերի 19-ին Christie’s աճուրդի տան առաջին վաճառքը կանցկացվի, գրում է gazeta.ru-ն:
Հնդկաստանի տարածքում Christie’s-ի առաջին աճուրդի 83 լոտերի թվում կներկայացվեն ինը հնդիկ մոդեռնիստ նկարիչներից վեցի աշխատանքները: Այդ աշխատանքները ճանաչվել են Հնդկաստանի մշակութային ժառանգություն և վաճառքի դեպքում պետք է մնան Հնդկաստանում:
Այդ նկարիչներն են՝ Ռաբինդրանաթ Թագորը, Աբանինդրանաթ Թագորը, Գագանենդրանաթ Թագորը, Նանդալալ Բոշը, Ջամինի Ռոյը և Ամրիտա Շեր-Գիլը:
Christie’s-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Մերֆին նշել է, որ Հնդկաստանում ընկերության ներկայացուցչությունը բացվել է 20 տարի առաջ, և առաջին աճուրդը Հնդկաստանում Christie’s-ի պատմության մեջ կարևոր իրադարձություն է:










