Զորամասում մահացած զինծառայողը երեկ զանգել էր հորը. Չինարիում բոլորը շոկի մեջ են. News.am

18:08 • 11.12.13

Հայաստանի ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը նույն օրը երեկոյան զանգել է հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու ու անջատել է հեռախոսը: Չինարիում խոսում են, որ հայրն արագ հետ է զանգել, սակայն որդին արդեն մահացած է եղել, այս մասին News.am–ին ասել է Վանիչկայի դասղեկ Լիանա Խաչատրյանը:


«Վանիչկան երեկոյան ժամը 6-ին զանգել է մորը, հարցրել` ոնց են, որից հետո խնդրել է, որ լավ լինեն: Դրանից հետո խոսել է հոր հետ ու ասել ինքնասպանության մասին: Արամայիսը հետ է զանգել, բայց արդեն ուշ է եղել. Վանիչկան մահացած էր: Գյուղում բոլորս շոկի մեջ ենք»,- պատմել է դասղեկը։


1994թ. ծնված Վանիչկան դասարանի լավագույն սովորողն է եղել, մասնակցել է օլիմպիադաների նույնիսկ մարզային մակարդակով. «Դասարանում 15 տղա են եղել, բոլորն էլ Վանիչկային ուրիշ ձև են սիրել: Հենց մի բան լինում էր, ասում էին` Վանիչկան մեզ կօգնի, կանենք»,- մեզ հետ զրույցում պատմեց դասղեկը:


Մանրամասները՝ այստեղ։