Դավութօղլուն և Քերին քննարկել են Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Երևան կատարելիք այցը

13:50 • 11.12.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հարավային Կովկասի խնդիրները։

 

Ինչպես տեղեկացնում է Haber7 կայքը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Ահմեթ Դավութօղլուի՝  Երևան կատարելիք այցը։

 

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Հայաստան կժամանի վաղը՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։

 

Քերին և Դավութօղլուն հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև Սիրիայի, Կիպրոսի խնդիրներին, քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։