2 քաղաքացիներ Արծվի հուշարձանի մոտ ընկել են բենզինի դատարկ հորը և մահացել

16:17 • 11.12.13

ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 11-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու՝ Ա. Ա.-ին և Մ. Զ.-ին:

 

Տուժածներին շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են: