«Չմո՛». վրացի մի պատգամավորը մյուսին
Վրաստանի խորհրդարանի նիստը դադարեցվել է երկու պատգամավորների կռվի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Կռիվը տեղի է ունեցել Սոսո Ջաչվլիանիի (իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից) և Գեորգի Բարամիձեի (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ից) միջև:
Կոնֆլիկտը սկսվել է, երբ Ջաչվլիանին, որը ծագումով Սվանեթիից է, հայտարարություն է արել 2004 թվականի մարտի 24-ին այնտեղ անցկացված հատուկ գործողության վերաբերյալ և վիրավորել Գեորգի Բարամիձեին, ով այդ ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարն էր:
Նա, մասնավորապես, Բարամիձեին «Չմո» է անվանել, ինչից հետո վերջինս հարձակվել է նրա վրա։
2004-ին հատուկ գործողության ընթացքում սպանվել էին Օմեխ և Եվգենի Ապրասիձեները, իսկ երկու մյուս եղբայրները՝ Գոչա և Շմագի Ապրասիձեները, դատապարտվել 18 և 20 տարվա ազատազրկման: Նախկին իշխանություններն Ապրասիձե ընտանիքին «գողական կլան» էին համարում: Վրաստանում իշխանափոխությունից հետո դատախազությունը վերսկսել է այդ գործով հետաքննությունը: Եղբայրների մայրը մեղադրում է արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին և Գեորգի Բարամիձեին իր ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու համար:










