Իրանը բացառել է Պերես-Ռոհանի հանդիպման հավանականությունը
Իրանի իշխանությունները բացառել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ավելի վաղ հնչեցրած այն ենթադրությունը, թե ինքն ու իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանին կարող են հանդիպել, հայտնում է Al Arabiya-ն։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մարզիեհ Աֆղամն այս կապակցությամբ ասել է, որ հրեական կողմը նման քայլով փորձում է իրեն դուրս հանել այն մեկուսացված վիճակից, որում հայտնվել է Թեհրանի ու միջնորդ «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնության արդյունքում։
Խոսնակը նաև հավելել է, որ իր երկիրը երբեք չի ճանաչի հրեական պետությունն ու չի փոխի իր դիրքորոշումը։
Ավելի վաղ Պերեսը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իր ու Ռոհանիի միջև հանդիպում կարո՞ղ է լինել, ասել էր. «Ինչու ոչ։ Ես թշնամիներ չունեմ։ Սա ոչ թե անձանց հարց է, այլ քաղաքականության։ Իմ նպատակն է թշնամիներին ընկերների վերածել»։
Իսրայելը տարիներ շարունակ մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու համար, մինչդեռ Թեհրանն ամեն կերպ աջակցում է հակահրեական ուժերին։










