Արցախի պողոտայի «ՏԷՑ» կոչվող հատվածում այրվել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենա
09:22 • 11.12.13
ՀՀ ԱԻ նախարարություն դեկտեմբերի 11-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում` «ՏԷՑ» կոչվող հատվածում այրվում է «Կամազ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.47-ին, մարվել` 07.02-ին:
Այրվել է վարորդի խցիկն ամբողջությամբ:
Placeholder










