«Կիև» օդանավակայանում տարհանում են ուղևորներին` ռումբի մասին տեղեկության պատճառով

19:16 • 11.12.13

«Կիև» օդանավակայանում, որն Ուկրաինայում երկրորդն է ուղևորափոխադրման հոսքով, տարհանում են ուղևորներին` ռումբի առկայության մասին տեղեկության պատճառով: Այս մասին INTERFAX-ին հաղորդել են օդանավակայանի մամլո ծառայությունից:


«Կիև» օդանավակայանի տերմինալներից տարհանում են ուղևորներին և անձնակազմին: Պատճառը ռումբի տեղակայման մասին անանուն զանգն է: Տեղեկությունը ճշտվում է: Մեծ է կեղծ ահազանգի հավանականությունը», - ասվում է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում: