«Մագնիտսկու ցուցակի» ընդլայնման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. ՌԴ ԱԳՆ

18:03 • 11.12.13

Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովը, հայտնում է Взгляд-ը։

 

«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, երբ այդ միջոցառումը ձեռնարկվի, մենք արդեն տվել ենք մեր գնահատականը, այն չի փոխվել՝ կլինեն համարժեք քայլեր։ Նման քայլերն անպատասխան չենք թողնի»,-հայտարարել է դիվանագետը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը»։ Դրանում ներգրավված են ռուսներ, որոնք ենթադրաբար կապ են ունեցել Hermitage Capital հիմնադրամի փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։