Կիևի Մայդանում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարի
Ուկրաինայի ոստիկանությունը Մայդանում մի քանի ակտիվիստի է ձերբակալել: Ձերբակալվածների հստակ թիվը չի հաղորդվում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Украинская правда» թերթին:
«Լույս դեկտեմբերի 11-ին անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ակտիվ ցուցարարի: Այդ մասին հաղորդել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ չհստակեցնելով նրանց թիվը»,- գրում է թերթը:
Նախարարությունում նշել են, որ ձերբակալվել են առավել ակտիվ իրավախախտները, ինչպես նաև վստահեցրել են, որ ակցիայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ չեն կիրառվել: Ցուցարարներն իրենք «բազմիցս իրավապահների ուղղությամբ արցունքաբեր գազ են կիրառել և ծուխ առաջացնող պայթուցիկներ նետել»:
Գիշերը ժամը մեկի սահմաններում ոստիկանությունը սկսել է վերացնել Անկախության մայդանի մոտ տեղադրված ցուցարարների բարիկադները:
«Մտահոգված մարդիկ դուրս են եկել ցուցարարների ճամբարը պաշտպանելու: Առավոտյան նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 15 հազարի: Ցուցարարներին միանալ ցանկացողների թիվը մեծանում է»,- գրում է «Украинская правда»-ն:










