Մյանմայում մինչև տարեվերջ ազատ կարձակվեն բոլոր քաղբանտարկյալները
Մյանմայում չորեքշաբթի 44 քաղբանտարկյալ է ազատ արձակվել. սա վերջին նման քայլն է բարեփոխիչ իշխանությունների համանման նախաձեռնությունների շարքում, հայտնում է France Presse-ը:
Երկրի նախագահ Տեյն Սեյնը խոստացել է մինչև տարեվերջ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
2011-ի մարտին իշխանությունը ստանձնած նախկին գեներալին հաջողվել է նախկին խունտայի օրոք ազատազրկված հարյուրավոր մարդկանց ազատ արձակել և այդ կերպ հասնել Մյանմայի դեմ Արևմուտքի պատժամիջոցների վերացմանը:
Ակտիվիստները, սակայն, պնդում են, որ իշխանությունները շարունակում են հետապնդել այլախոհներին: Նրանք իշխանությանը մեղադրում են քաղբանտարկյալներին ազատելը թերթերի վերնագրերում երևացնելու և միջազգային հանրության վրա որպես լծակ կիրառելու համար:










